Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ չի ցանկանում որևէ խնդիր ստեղծել, սակայն մեծ հաճույքով կտեսներ միավորված Իրլանդիան

16:00, 12.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ չի ցանկանում որևէ խնդիր ստեղծել, սակայն մեծ հաճույքով կտեսներ միավորված Իրլանդիան:

Թրամփն ասում է, որ երկու կողմում էլ ընկերներ ունի, և որ միավորումը «բոլորի համար մեծ հաջողություն» կլիներ: Թրամփի պարզաբանմամբ՝ դա ի վերջո տեղի կունենա և հիանալի կլինի:

«Չեմ ցանկանում որևէ խնդիր ստեղծել: Ձեզ կասեմ, որ շատ կցանկանայի դրա միավորումը: Երկու կողմում էլ ընկերներ ունեմ: Այնտեղ հիանալի մարդիկ են ապրում — իրլանդացիներ: Մի՞թե նրանք կարող են վատը լինել: Շատ եմ ցանկանում, որ միավորվի: Կարծում եմ՝ դա հիանալի կլինի: Այո՛, դա բոլորի համար մեծ հաջողություն և պատվի գործ կլիներ: Վաղ թե ուշ դա անպայման տեղի կունենա, անպայման տեղի կունենա: Ամեն ինչ իր ժամանակին է լինում: Հիմա այս մասին ենք խոսում, և գործը տեղից շարժելու համար հենց այն մարդն ունեք, ով անհրաժեշտ է: Բայց, այո՛, կարծում եմ՝ դա ֆանտաստիկ բան կլիներ: Ակնհայտ է, որ այս հարցում իր խոսքն ունի ասելու նաև Մեծ Բրիտանիան, սակայն կարծում եմ՝ դա հիանալի կլինի: Վերջիվերջո, ի՞նչ կարող է դրանում վատ լինել», – նշել է Դոնալդ Թրամփը:

Իրլանդիայի մայրաքաղաք Դուբլին Դոնալդ Թրամփը ժամանել է այսօր առավոտյան:

Նմանատիպ