Սի Ցզինպին. Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում ընթացող պատերազմը տարածաշրջանային մասշտաբով լուրջ վնաս է հասցրել բնակչությանը, BRICS-ի երկրները պետք է ամուր կանգնեն պատմության ճիշտ կողմում

16:55, 12.09.2026

Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում ընթացող պատերազմը տարածաշրջանային մասշտաբով լուրջ վնաս է հասցրել բնակչությանը և չի ծառայում միջազգային հանրության ընդհանուր շահերին, – այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը:

Նյու Դելիում անցկացվող BRICS-ի 18-րդ գագաթնաժողովում իր ելույթի ընթացքում Չինաստանի նախագահը նշել է, որ BRICS-ի երկրները պետք է ամուր կանգնեն պատմության ճիշտ կողմում: Սի Ծինփինը BRICS-ի երկրներին կոչ է արել լինել առաջինը նորարարական զարգացման, խաղաղության և կայունության պահպանման, քաղաքակրթությունների միջև փոխուսուցման և գլոբալ կառավարման բարելավման ուղղությամբ:

Չինաստանի նախագահն ասել է, որ BRICS-ի երկրները միջազգային կարգը պետք է ուղղորդեն դեպի առավել արդարություն և հավասարություն ու համատեղ աշխատեն մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք ստեղծելու ուղղությամբ:

Նմանատիպ