Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային համաձայնագիրը, հավանաբար, բավականին շուտով ձեռք կբերվի

16:27, 12.09.2026
US President Donald Trump speaks to the press outside the Oval Office at the White House in Washington, DC, on April 13, 2026. Trump refused to apologize Monday for criticizing Pope Leo XIV, after the pontiff called for an end to violence in the Iran war. "There's nothing to apologize for. He's wrong," Trump told reporters, a day after a social media post and comments slamming the US-born pope. (Photo by Brendan SMIALOWSKI / AFP)

ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային համաձայնագիրը, հավանաբար, «բավականին շուտով» ձեռք կբերվի, – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրլանդիայի մայրաքաղաք Դուբլին կատարած այցի ընթացքում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր են ցանկանում ինչպես Կանադան, այնպես էլ Իրանը:

«Նրանք իրենց գրեթե ողջ բիզնեսը մեզ հետ են վարում, ուստի մենք նրանց հետ շատ փոքր առևտուր ունենք: Բայց, գիտեք, նրանք օգտվեցին մեր ֆերմերներից, և այդ պատճառով Կանադան շատ է ցանկանում համաձայնագրի հասնել, ինչպես որ Իրանն է շատ ցանկանում համաձայնագրի հասնել: Այնուամենայնիվ, պարզապես չեմ կարծում, որ նրանք պատրաստ են, բայց Կանադան համաձայնագիր է ցանկանում: Հույս ունեմ՝ Կանադան գնահատում է այն փաստը, որ Իրանի հետ միասին նրան հիշատակեցի նույն նախադասության մեջ. շատ հետաքրքիր ժամանակներ են: Կանադան համաձայնագիր է ցանկանում, և Իրանն էլ է համաձայնագիր ցանկանում: Համապատասխան ժամանակին այս երկու հարցերն էլ, հնարավոր է, կարգավորվեն:

Ինչ վերաբերում է Իրանին, մենք շատ կարևոր առավելության ենք տիրապետում և բազմաթիվ ուժեղ հաղթաթղթեր ունենք, սակայն նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Իսկ Կանադան մեր ֆերմերների նկատմամբ պետք է ավելի լավ վերաբերվի: Նրանք չեն կարող մեր ֆերմերների նկատմամբ սակագնային սահմանափակումներ սահմանել: Նրանք մեր ֆերմերների վրա 400%-անոց սակագներ էին դնում, և էլի շատ այլ հարցեր կային: Այնպես որ, երբ այս հարցերը կարգավորվեն, նրանք պատրաստ կլինեն այս ամենը չեղարկել… և, գիտեք, հավանաբար բավականին շուտով համաձայնագիր կտեսնեք Կանադայի հետ», – հայտարարել է Թրամփը:

Նմանատիպ