Եմենցի «հութիները» ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրում են երկրի տարբեր տարածաշրջաններում ավիահարվածներ հասցնելու մեջ
Եմենցի «հութիները» ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրում են երկրի տարբեր տարածաշրջաններում ավիահարվածներ հասցնելու մեջ:
Եմենական լրատվամիջոցների համաձայն՝ Տաիզի տարածաշրջանում, Ալ-Շուվայֆա բնակավայրում ավիացիայի կողմից խաղաղ բնակչության բնակելի տների վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի տասը անդամ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Բացի այդ, կան վիրավորներ:
Միևնույն ժամանակ, տարածված տեղեկությունների համաձայն, Սաադայի տարածաշրջանում, Ղարա բնակավայրում խաղաղ բնակչության տների վրա ավիացիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է չորս երեխա, որոնք մեկ ընտանիքի անդամներ էին, ինչպես նաև ոչնչացվել են տներ:
Եմենական լրատվամիջոցների համաձայն՝ երկրի մայրաքաղաք Սանայում, Ալ-Սաբեինի շրջանի բնակելի թաղամասում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է մեկ կին և երկու երեխա, իսկ հինգ քաղաքացի վիրավորվել է: Հարձակման հետևանքով նաև ոչնչացվել է երեք և վնասվել մի քանի այլ բնակելի տուն: Տարածված տեղեկությունների համաձայն՝ Ալ-Հոդեյդայի նահանգում թշնամու ավիացիան երեք օդային հարված է հասցրել Ալ-Խոխայի նավահանգստի նավամատույցին, ինչը նրան զգալի վնաս է հասցրել: Ինչպես նաև օդային հարվածներ են հասցվել «Ջուման» զբոսաշրջային հյուրանոցին, Ալ-Խոխա քաղաքի ափամերձ գոտում գտնվող օբյեկտներին և Ալ-Զայդիա շրջանում գտնվող ֆերմային: