Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանում ավելացել է հարձակման հետևանքով զոհերի թիվը
Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանում հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Պայթյունի և հրաձգության ձայնն օդանավակայանում լսվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռից սկսել են իջնել նոր ձևավորված կառավարության անդամները, ովքեր երկիր էին վերադարձել Սաուդյան Արաբիայից:
Հարձակումից մի քանի ժամ անց, ևս մեկ պայթյուն է լսվել նախագահի նստավայրի մոտ, որտեղ նախարարների կաբիննետն անցկացնում էր հանդիպում:
Հարձակումների պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: