ԵԱՀԿ առաքելության կողմից Էրգնեթիում հանդիպում է անցկացվում
ԵԱՀԿ առաքելության կողմից Էրգնեթիում հանդիպում է անցկացվում

Վրաստանում ԵԱՀԿ առաքելության նախաձեռնւթյամբ Էրգնեթիում անցկացվում է հանդիպում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ հանդիպմանը մասնակցում են ռուսական կողմի ներկայացուցիչներ։

Հանդիպումը տեխնիկապես կազմակերպում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը, սակայն, ինչպես ԶԼՄ-ներին հայտնել են Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները, նրանք հանդիպմանը չեն մասնակցում։

Սակայն չի նշվում, թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպմանը, թեև հաղորդվում է, որ հանդիպումը կարող է առնչվել 2008 թվականի օգոստոսից հետո օսական կողմի կողմից անհայտ կորած երեք անձանց՝ Ալան Խուգաևի, Ալան Խաչիրովի և Սոլտան Պլիևի հարցին։

Տեղեկության համար, երեկ Էրգնեթիում տեղի է ունեցել միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմի շրջանակներում հերթական հանդիպումը, որին մասնակցել են պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչները։