Խորվաթիայում դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կա զոհ

18:47, 20.12.2024

Խորվաթիայի դպրոցներից մեկում դանակով զինված անձի հարձակման հետևանքով յոթ տարեկան երեխա է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։

Երկրի առողջապահության նախարարի խոսքով՝ այսօր Զագրեբում տեղի ունեցած հարձակման ժամանակ վիրավորվել է նաեւ ուսուցիչ։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ենթադրյալ հարձակվողը՝ 19-ամյա երիտասարդը և դպրոցի նախկին աշակերտը ձերբակալվել է դեպքի վայրում։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկու մեծահասակ և հինգ երեխա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Նմանատիպ