Վլադիմիր Պուտին. Նրանք, ովքեր սովոր են աշխարհը բաժանել «ծաղկուն այգու» և «վայրի ջունգլիների», դժվարություններ են ստեղծում բազմաբևեռ աշխարհի ձևավորման համար
Նրանք, ովքեր սովոր են աշխարհը բաժանել «ծաղկուն այգու» և «վայրի ջունգլիների», դժվարություններ են ստեղծում բազմաբևեռ աշխարհի ձևավորման համար, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բազմաբևեռ աշխարհի ձևավորումն առանց դժվարությունների չի ընթանում: Սա մենք ձեզ հետ միասին տեսնում ենք: Սա դիմադրության է բախվում այն մարդկանց կողմից, ովքեր, ըստ էության, սովոր են մտածել գաղութատիրական կատեգորիաներով՝ աշխարհը բաժանելով «ծաղկուն այգու» և «վայրի ջունգլիների» ու ապրել ուրիշի հաշվին», – նշել է Պուտինը: