Խորհրդարանում նախարարի ժամը ձևաչափում այսօր լսելու են Քեթևան Ցիխելաշվիլուն
Խորհրդարանում նախարարի ժամը ձևաչափում այսօր լսելու են Քեթևան Ցիխելաշվիլուն

Վրաստանի խորհրդարանում նախարարի ժամը ձևաչափում այսօր լսելու են հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլուն:

Պետական նախարարը զրուցելու է Վրաստանի օկուպացված տարածքների հետ կապված վտանգների և այս առումով ստեղծված իրավիճակի մասին:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, որոշ հարցերի մասին քննարկումն ավելի լավ է փակ ձևաչափում: Նրա մեկնաբանմամբ, առանձնահատուկ նշանակություն է ստանում «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» փաթեթը, որը ենթադրում է նորույթներ հակառակորդ կողմերի խաղաղարար միտումները բացահայտելու համար:

«Վստահ եմ, հանրությունը կունենա լիարժեք տեղեկություն, սակայն կարծում եմ կան հարցեր, որոնց շուրջ ավելի լավ է զրուցել փակ ձևաչափում»,- հայտարարել է Գիա Վոլսկին: