Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկում են «հեռարձակողի մասին» օրենսդրական փաթեթը
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկում են «հեռարձակողի մասին» օրենսդրական փաթեթը

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկում են «հեռարձակողի մասին» օրենսդրական փաթեթը:

Այսօրվա լիագումար նիստին պատգամավորներին փոփոխությունների հետ ծանոթացրել է խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան:

Պատգամավորի խոսքերով օրենսդրական փաթեթում կոնսուլտացիաների արդյունքում ուղղումներ են մտցվել հոդվածներից մեկում:

«Հանրային հեռարձակողը իրավասու է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված եկամուտները, այդ թվում պետական բյուջեից ստացված ասիգնացիաները օգտագործել ՝ սկսնակ արտադրության  խրախուսման, հեռուստա-ռադիո և օնլայն արտադրանքի և նորարարական զարգացման համար»,-ասել է Բեսելիան:

Նշենք, որ խորհրդարանը «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը հաստատել է առաջին ընթերցմամբ: