Հեռարձակման մասին օրինագիծը խորհրդարանը կքննարկի փետրվարի 19-23-ը՝ լիագումար նիստերի շաբաթվա ընթացքում
Հեռարձակման մասին օրինագիծը խորհրդարանը կքննարկի փետրվարի 19-23-ը՝ լիագումար նիստերի շաբաթվա ընթացքում

Վրաստանի խորհրդարանը Հեռարձակման մասին վետո դրված օրինագծի շուրջ քննարկում կանցկացնի փետրվարի 19-23-ը՝ լիագումար նիստերի շաբաթվա ընթացքում:

Ինչպես լրագրողներին է հայտնել խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, վետոյի քննարկումը տեղի կունենա ընթացիկ նստաշրջանային շաբաթ և նախագահի մոտիվացված դիտողությունների քննարկումը կանցկացվի հաջորդ նստաշրջանային շաբաթ:

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հեռարձակման մասին օրենսդրական փաթեթին վետո է դրել, իսկ օրենսդրական մարմինը, մոտիվացված դիտողությունների շուրջ քննարկում կանցկացնի հավանաբար հաջորդ նստաշրջանային շաբաթվա ընթացքում: