Հանրային հեռուստատեսությանը ֆինանսավորում ենք այն բանի համար, որ նրա առաջնահերթությունները տարբերվեն մասնավոր մամլո հնարավորություններից. Անա Նացվլիշվիլի

16:34, 21.02.2018

Նախագահի խորհրդարանային քարտուղարը գտնում է, որ «հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելը կփոխի  հանրային հեռարձակողի առաջնահերթությունները:

Այսօրվա լիագումար նիստին, «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի կապակցությամբ նախագահի դիտողությունները քննարկելու ժամանակ Նացվլիշվիլին նշել է, որ լրատվամիջոցների և մամլո փորձագետների գնահատմամբ, փոփոխությունները լինելու են վնասակար մասնավոր հեռուստատեսությունների և անձամբ հանրայինի համար:

«Հանրային հեռուստատեսության և մասնավոր հեռարձակողների միջև սկզբունքային մեծ տարբերություն կա, այդ տարբերությունը առաջնահերթություններում է: Մասնավոր հեռուստատեսություններում ճանաչում են այդ առաջնահերթությունները և դա ամոթալի չէ: Տարբերվող առաջնահերթությունների մասին խոսելը դա անպատվություն չէ: Օրենքում փոփոխություններ մտցնելը կփոխի հանրային հեռարձակողի առաջնահերթությունները:

 

Նմանատիպ