«Հեռարձակման մասին» օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ վետոի աջակիցների փաստարկները այնքան էլ համոզիչ չեն. Մամուկա Մդինարաձե

12:17, 19.02.2018

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ «հեռարձակման մասին» օրենսդրական փոփոխությունների վրա նախագահի կողմից դրված վետոի  հաղթահարման կապակցությամբ, մեծամասնությունում տարբերվող կարծիքներ են:

Այս մասին Մդինարաձեն հայտարարել է մինչ մեծամասնության նիստի սկիզբը, որի ընթացքում քննարկելու են «հեռարձակման մասին» օրենսդրական փոփոխությունների հարցը:

«Բավականին լուրջ փաստարկներ են ներկայացրել ինչպես օրենսդրական փոփոխությունների աջակիցները, այնպես էլ հակառակորդները: Սակայն վերջին հանդիպումից հետո, վետոի աջակիցների փաստարկները այնքան էլ համոզիչ չէին, չնայած դրան մենք կրկին քննարկելու ենք այս հարցը: Անձամբ ես գտնում եմ, որ նախագահի փաստարկները թույլ են և կարծում եմ մենք կհաղթահարենք այս արգելքը»,-ասել է Մամուկա Մդինարաձեն:

«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում, «հեռարձակման մասին» օրենսդրական փոփոխությունների փաթեթի վրա դրված արգելքի հաղթահարման հարցով, անց է կացվում մեծամասնության նիստ:

Նմանատիպ