Խորհրդարանային մեծամասնությունը պատրաստվում է հաղթահարել «հեռարձակման մասին» օրենքի վրա դրված վետոն. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանային մեծամասնությունը պատրաստվում է հաղթահարել «հեռարձակման մասին» օրենքի վրա դրված վետոն. Իրակլի Կոբախիձե

Խորհրդարանային մեծամասնությունը պատրաստվում է հաղթահարել «հեռարձակման մասին» օրենքի վրա դրված վետոն,-այս հայտարարությունը արել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանային  մեծամասնության նիստի ավարտից հետո:

«Վերջնականապես ընդունել ենք որոշում, որի համաձայն խորհրդարանային մեծամասնությունը հաղթահարելու է Վետոն: Մենք այս որոշումը ընդունել ենք քննարկելուց հետո: Այս հարցը չի կանգնելու ազատ քվեարկության, որը նշանակում է, որ բոլոր պատգամավորները աջակցելու են վետոի հաղթահարմանը, բացառությամբ մի քանի պատգամավորի:

Սա այն պատգամավորներն են, ովքեր ի սկզբանե դեմ են եղել նշված հարցին: Այս պատգամավորներին հնարավորություն է տրվում արտահայտել սեփական դիրքորոշումը»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: