Իրակլի Կոբախիձեն ընդհանուր չաթում կոչ է արել պատգամավորներին քվեարկել այս օրինագծի օգտին. Նինո Ջանգիրաշվիլի (տեսանյութ)
Իրակլի Կոբախիձեն ընդհանուր չաթում կոչ է արել պատգամավորներին քվեարկել այս օրինագծի օգտին. Նինո Ջանգիրաշվիլի (տեսանյութ)

«Կավկասիա» հեռուստատեսության ղեկավար, Նինո Ջանգիրաշվիլիի լրատվությամբ, խորհրդարանի նախգաահ Իրակլի Կոբախիձեն հեռարձակման մասին օրենքի քվեարկության ժամանակ ճնշում է գործադրել պատգամավորների վրա և նրանց օրենսգրքի օգին քվեարկելու կոչ է արել հատուկ ստեղծված ֆեյսբուկ չաթի միջոցով:

Լրագրողների հետ զրույցում Ջանգիրաշվիլին խորհրդարանի նախագահին մեղադրել է օրենսգրքի կապակցությամբ կողմնակալության մեջ:

«Ես ստիպված էին լքել հանդիպումը, քանզի խորհրդարանի նախագահը ցուցաբերել է իր կողմնակալությունը, որը իմ կարծիքով չի համապատասխանում մարդուն, ով զբաղեցնում է նման պաշտոն: Նա ինձ հնարավորություն չի տվել ավարտեմ իմ կարծիքը: Ես ինձ զգում եմ անպատված, երբ խորհրդարանի նախագահը 10-15 րոպեների ընթացքում ինձ ասում էր, որ ստում եմ: Նա հանդիպմանը հայտարարեց, որ գովազդային շուկան վերջին տարիներին աճ է գրանցել, սակայն մենք ներկայացնում ենք տվյալներ, որտեղ խոսվում է հակառակի մասին: Ես գտնում եմ, որ նա Կոբա Բեքաուրիի հետ մշակել է հատուկ պլան: Կրկնում եմ, որ Իրակլի Կոբախիձեն այս օրինագծի լոբին է և քվեարկության ժամանակ ճնշում է գործադրել պատգամավորների վրա»,-հայտարարել է Նինո Ջանգիրաշվիլին:

 

https://www.youtube.com/watch?v=vzqpL8BE1YU