Խորհրդարանական ընտրությունների ուսումնասիրող ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովը վարձելու է այսպես կոչված 12 հաշվիչի, որոնք հանձնաժողովի ներկայությամբ, արդյունքները կվերահաշվեն ուղիղ եթերում
Խորհրդարանական ընտրությունների ուսումնասիրող ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովը վարձելու է այսպես կոչված 12 հաշվիչի, որոնք հանձնաժողովի ներկայությամբ, արդյունքները կվերահաշվեն ուղիղ եթերում

Մենք պահանջեցինք 12 այսպես կոչված հաշվիչների, որոնք մեր ներկայությամբ, ուղիղ եթերում կիրականացնեն վերահաշվարկի գործընթացը, երբ մենք կպայմանավորվենք, թե որ տեղամասերն են վերահաշվարկվելու և ինչ սկզբունքով, – այս մասին 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունները ուսումնասիրող, Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստում, հայտարարել է մեծամասնության անդամ, Գիվի Միքանաձեն:

Ինչպես նշել է Գիվի Միքանաձեն, հաշվարկի գործընթացը սովորական գործընթաց չէ, որը կապված է գիտելիքների, հմտությունների և փորձ ունենալու հետ:

«Գործողությունների ծրագիրը, որը մենք հուսով ենք հաստատել այսօր, բաղադրիչներից մեկը նախատեսում է որոշակի տեղամասերի վերահաշվարկը, ինչը կարևոր ու անհրաժեշտ բաղադրիչ է հետաքննչական գործընթացի համար: Վերահաշվարկի գործընթացը սովորական գործընթաց չէ, որը կապված է գիտելիքների, հմտությունների և փորձի հետ: Որպեսզի այս գործընթացն արհեստավարժ իրականացվի, մենք պահանջեցինք 12 այսպես կոչված հաշվիչ, որոնք իրական հաշվարկի գործընթացը կանցկացնեն մեր ներկայությամբ, երբ մենք պայմանավորվենք, թե որ տեղամասերը կվերահաշվարկվեն և ինչ սկզբունքով: Այս մարդիկ հաշվարկ կկատարեն, բայց մենք ներկա կլինենք, վերահսկելու համար, որ գործընթացն անխափան ընթանա: Որպեսզի ապահովված լինի հրապարակայնությունը, գործընթացը կհեռարձակվի ուղիղ եթերում», – հայտարարել է Միքանաձեն:

Նրա խոսքով, հանձնաժողովի աշխատակազմի շրջանակներում տեղի կունենա աշխատակիցների վարձակալում, որոնք պատասխանատու կլինեն յուրաքանչյուր հանդիպման արձանագրության, ինչպես նաև կազմակերպչական հարցերի համար:

«Մեկ անձ կլինի, որը պատրաստելու է հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, այնուհետև մեզ կներկայացվի այս եզրակացությունը, որը կքննարկվի հանձնաժողովի աշխատանքի ձևաչափով, որոշում կկայացվի` սատարե՞նք թե ոչ զեկույցի այս ձևին: Աջակցության դեպքում այն ​​կներկայացվի խորհրդարանի բյուրոյին և խորհրդարանի լիագումար նիստին, հետագա քննարկման և հաստատման համար», – հայտարարել է Միքանաձեն: