Խորհրդարանական ընտրությունների բոյկոտը անմիջական կապ չունի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ. Գիգի ՈՒգուլավա

18:37, 13.01.2021

«Եվրոպական Վրաստանի» անդամ, Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ, անցած խորհրդարանական ընտրությունների բոյկոտը անմիջական կապ չունի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:

Ուգուլավայի գնահատմամբ, հոկտեմբերյան ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մասին քննարկումն այժմ լուրջ չէ:

Նրա խոսքով, այս հարցով շահարկում են իշխանությունների ներկայացուցիչները:

«Վերջին խորհրդարանական ընտրությունների բոյկոտը ոչ մի կապ չունի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ, այնպես որ հիմա ՝ հունվարին, երբ ընտրությունները պետք է կայանան հոկտեմբերի վերջին, մասնակցության կամ չմասնակցության հարցի քննարկումը լուրջ չէ, քանի որ այս պահին կուսակցություններն ունեն այլ առաջնահերթություններ:

Ուստի, կարծում եմ, որ այս թեմայի շուրջ շահարկումները գալիս են իշխանություններից, քանի որ բացարձակ հիմարություն է և անհասկանալի, նախորդ խորհրդարանական ընտրությունների օրինականությունը կապել առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ: Դա մոտավորապես նույնն է, ինչ ոտքդ կապես գլխին: Ուստի, կարծում եմ, որ այժմ լուրջ չէ քննարկել, թե ով, ինչպես և ինչ կազմով կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին», – հայտարարել է Ուգուլավան:

Նմանատիպ