Խնդրում ենք միջնորդել համապատասխան մարմինների առջև, որպեսզի Արչիլ Տատունաշվիլու դին վերադարձվի ընտանքին. Իլիա Երկրորդ
Խնդրում ենք միջնորդել համապատասխան մարմինների առջև, որպեսզի Արչիլ Տատունաշվիլու դին վերադարձվի ընտանքին. Իլիա Երկրորդ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, բռնազավթված Ցխինվալիում մահացած Արչիլ Տատունաշվիլու դիակի տեղափոխման հարցով նամակով դիմել Ռուսաստանի պատրիարք Կիրիլին:

Նամակը հրապարակվել է Վրաստանի պատրիարքարանի կայքէջում:

Նամակում մասնավորապես նշվել է, որ արդեն մեկ շաբաթիից ավելի է, Արչիլ Տատունաշվիլու դին չի փոխանցվում ընտանիքին և նրա ծնողները հնարավորություն չունեն հուղարկավորելու նրան քրիստոնեական ձևով:

«Տեղյակ ենք, որ այս հարցի որոշումը Ձեր իրավասությունը չէ, սակայն խնդրում ենք, կիրառել Ձեր բարձր հեղինակությունը և միջնորդել համապատասխան մարմինների առջև, որպեսզի Արչիլ Տատունաշվիլու դին վերադարձվի ընտանքին»,- նշված է նամակում: