Խերսոնում ռուս զինվորականների կողմից հրետանային կրակ բացելու արդյունքում երկու մարդ զոհվել է, տասը վիրավորվել

13:27, 20.12.2024

Խերսոնի վրա Ռուսաստանի հրետանային զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, տասը՝ վիրավորվել։ Ռուս զինվորականների կողմից հրետանային կրակ բացելու արդյունքում վնասվել են բնակելի տներ և կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտներ։ Տեղեկությունը տարածում է Խերսոնի իշխանությունը։

Խերսոնի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը կոչ է արել բնակչությանը գնալ ապաստարաններ։

Նրա խոսքով, օկուպանտները քաղաքում «դժոխք են ստեղծել»։

«Պայթյուններ նահանգային կենտրոնի բոլոր շրջաններում: Հակառակորդը միտումնավոր հարձակվել է բնակելի շենքերի, սոցիալական և կարևոր ենթակառուցվածքների վրա»,- ասել է Պրոկուդինը։

Խերսոնի վրա հարձակման հետեւանքով շուրջ 60 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։

Նմանատիպ