Խաթունա Զախաշվիլի. Կրթության նախարարության հետ համագործակցում ենք քննությանը դիմորդների համար անվտանգ միջավայր ստեղծելու ուղղությամբ
Խաթունա Զախաշվիլի. Կրթության նախարարության հետ համագործակցում ենք քննությանը դիմորդների համար անվտանգ միջավայր ստեղծելու ուղղությամբ

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակային հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար Խաթունա Զախաշվիլու փոխանցմամբ, կրթության նախարարության հետ միասին աշխատում են ծրագրի շուրջ, թե այս տարի ինչպես պետք է անցկացվեն քննություները, որպեսզի դիմորդների անվտանգությունը լինի պաշտպանված:

Ինչպես նշել է Զախաշվիլին, այս տեսանկյունից մշակում են պատշաճ հանձնարարականներ:

«Արդեն սկսել ենք աշխատել կրթության նախարարության հետ:

Դիմորդները աշխարհում կորոնավիրուսի տարածումից հետո ստիպված են եղել սովորել և ազգային քննություններին պատրաստվել արտասովոր միջավայրում: Արտասովոր միջավայրում են ստիպված լինեու ավարտել դպրոցը, նշել Վերջին զանգը, հնարավոր է, այնպես լայնամասշտաբ ձևով չլինի, ինչպես դա լինում էր նախորդ տարիներին: Նրանցից յուրաքանչյուրին մաղթում եմ հաջողություն, որպեսզի ստանան ցանկալի արդյունքներ:

Մենք կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի այն երեք կամ չորս ժամ տևող քննությունը, որի ընթացքում աշխատելու են դիմորդները, լինի նրանց առողջության համար անվտանգ»,- հայտարարել է Զախաշվիլին: