Խաիշի-Ուշգուլի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Խաիշի-Ուշգուլի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը

Ձյան և մերկասառույցի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի 70-185 (Խաիշի-Ուշգուլի) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոճանապարհների դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ նշված ճանապարհի 140-185 կմ (Մեստիա-Ուշգուլի) հատվածում թույլատրվում է թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հակասայթակող շղթաներով։ Բարձր անցողիկ մեքենաների (երկու և ավելի շարժման կամուրջներով) տեղաշարժն ազատ է։