Washington Post-ի հաղորդմամբ, նոյեմբերից ԱՄՆ հնարավոր է կարողանան այցելել «Սինոֆարմով» և «Սինովակով» պատվաստված օտարերկրացիները
Ինչպես գրում է «Washington Post»-ը, «Սինոֆարմով» և «Սինովակով» պատվաստված օտարերկրացիները հավանաբար կկարողանան ԱՄՆ մուտք գործել նոյեմբերից: Ինչպես գրում է ամերիկյան ազդեցիկ հրատարակությունը, ԱՄՆ-ը պատրաստվում է իր դռները բացել միջազգային ճանապարհորդների համար նոյեմբերից, սակայն ԱՄՆ ժամանելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել պատվաստումը հաստատող փաստաթուղթը:
Սակայն, ինչպես նշում է «Washington Post» – ը, ԱՄՆ կարող են մուտք գործել միայն այն օտարերկրացիները, ովքեր պատվաստվել են ԱՄՆ-ի դեղամիջոցների գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված պատվաստանյութով: Բացի Փայզերից և Մոդեռնայից, կան նաև չինական Sinovak և Sinopharm պատվաստանյութերը։
Միևնույն ժամանակ, «Sputnik» – ով պատվաստված օտարերկրացիները, հավանաբար, չեն կարողանա մուտք գործել ԱՄՆ: