«Warner Bros» կինոստուդիան ֆիլմ է նկարահանելու «Բարբի» տիկնիկի մասին
«Warner Bros» կինոստուդիան ֆիլմ է նկարահանելու ամենահայտնի «Բարբի» տիկնիկի մասին: Գլխավոր դերը կատարելու է ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբբի:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, Բարբիի դերը պետք է խաղար Էն Հեթուեյը, սակայն քիչ անց ընտրությունը կանգ է առել Մարգո Ռոբբիի վրա:
Ըստ ֆիլմի սյուժեի, Բարբիի արտաքինը չի համապատասխանում այն երկրի գեղեցկության չափանիշներին, որտեղ ապրում է, ուստի նրան վտարում են «Բարբիլենդից»: