Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, մահացել է երեք մարդ, աապաքինվել է 148 պացիենտ
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, մահացել է երեք մարդ, աապաքինվել է 148 պացիենտ:
Վերջին 24 ժամում արձանագրված դեպքերից 175-ը գրանցվել է Աջարիայում, 38-ը Իմերեթիում, իսկ 32-ը Թբիլիսիում:
Կորոնավիրուսից երկու պացիենտ մահացել է Աջարիայում, իսկ մեկը Թբիլիսիում: Նրանք ունեցել են զուգակցվող ծանր հիվանդություններ:
Բացի այդ, բուժում ստացող մոտ 3500 պացիենտից 25-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այստեղից 22-ը միացված են արհեստական շնչառության սարքին:
Այս պահի դրությամբ Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 5 552 դեպք: Ապաքինվել է 2 054 պացիենտ: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 31 մարդ:
Կարանտինում գտնվում է 5 637 քաղաքացի, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ է 836 մարդ:
Բացի այդ, կովիդ հյուրանոցներում գտնվող պացիենտների քանակը հասնում է 800-ի: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: