Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ stopcov.ge կառավարության հատուկ կայքում:

Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 7 408:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 4 778 մարդու մոտ, ապաքինվել է 4 753 վարակված:

Երեկ ՝ օգոստոսի 30-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 1 915 մարդ, ապաքինվել է 5 929 պացիենտ, մահացել է 78 հիվանդ: