Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 8 330:
Վերջին 24 ժամում կորոնավիրուս է հաստատվել 2 838 մարդու մոտ, ապաքինվել է 2 838 վարակված:
Երեկ ՝ սեպտեմբերի 15-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 2 515 մարդ, ապաքինվել է 2 829 պացիենտ, մահացել է 60 հիվանդ: