Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում  կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 682: Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 1 015 մարդու մոտ, ապաքինվել է 1 151 պացիենտ:

Երեկ, մայիսի 25-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 354 նոր դեպք, ապաքինվել է 821 պացիենտ, մահացել է 15 մարդ: