Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 151:

Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք, ապաքինվել է 1 595 պացիենտ:

Երեկ, ապրիլի 30-ին, Վրաստանում մահացել էր 20 պացիենտ: