Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում  կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 757:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 723 մարդու մոտ, ապաքինվել է 1 407 պացիենտ:

Երեկ, մայիսի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 986 նոր դեպք, ապաքինվել է 590 պացիենտ, մահացել է 12 մարդ: