Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 442:

Այսօր «կովիդ 19» հաստատվել է 968 մարդու մոտ, ապաքինվել է 903 պացիենտ:

Երեկ, մայիսի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 պացիենտ, մահացել՝ 29 մարդ: