Վրաստանում սկսել են արտադրել բժշկական դիմակներ - առաջին 4 միլիոն դիմակը «Քարթու» հիմնադրամը կգնի բժշկական սեկտորի համար
Վրաստանում սկսել են արտադրել բժշկական դիմակներ - առաջին 4 միլիոն դիմակը «Քարթու» հիմնադրամը կգնի բժշկական սեկտորի համար

Վրաստանի կառավարության աջակցությամբ, վրացական ընկերությունն սկսել է արտադրել բժշկական դիմակներ: Տեղի արտադրության առաջին 4 միլիոն բժշկական դիմակները, երկրի առողջապահական համակարգին մատակարարելու նպատակով, «Քարթու» հիմնադրամը կգնի և անհատույց կփոխանցի պետությանը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի և «Քարթու» հիմնադրամի հոգաբարձական խորհրդի նախագահ Նիկոլոզ Չխետիանին տեղում ծանոթացել են արտադրության մեկնարկին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բիձինա Իվանիշվիլուն և «Քարթու» հիմնադրամին և նշել, որ բժշկական դիմակները կփոխանցվեն բուժաշխատողներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են:

«Վրացական ընկերությանը հաջողվել է ներկրել սարքավորում, որի միջոցով այսօր արդեն արտադրում է միանգամյա օգտագործման բժշկական դիմակ, որն անհրաժեշտ է մեզ և մեր բուժաշխատողներին: Ընկերությունն առաջիկայում կկարողանա օրական արտադրել 250 000 միանգամյա օգտագործման դիմակ: Կարևոր է այն փաստը, որ «Քարթու» գրուպն ստանձնել է պարտականություն և այս ձեռնարկությունում արտադրված առաջին 4 միլիոն բժշկական դիմակը կնվիրի պետությանը: Իհարկե, առաջին հերթին, այս դիմակները կփոխանցվեն բժշակական սեկտորին, նրանց, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում եմ: Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել «Քարթու» հիմնադրամին, ինչպես նաև՝ Բիձինա Իվանիշվիլուն՝ «StopCov» հիմնադրամին 100 միլիոն լարի փոխանցելու համար»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Բարձրագույն որակի եռաշերտ բժշկական դիմակները որակավորված են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից: