Վրաստանում, սեպտեմբերին տնտեսական աճը կազմել է 5,6 տոկոս
Վրաստանում, սեպտեմբերին տնտեսական աճը կազմել է 5,6 տոկոս

Վրաստանում, սեպտեմբերին տնտեսական աճը եղել է 5,6 տոկոս,- այս մասին հայտարարել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն:

Սաքստատի տեղեկությամբ, երկրորդ եռամսյակում տնտեսական իրական աճը Վրաստանում կազմել է 4 տոկոս, 9 ամսվա միջին ցուցանիշը եղել է 4.9 տոկոս:

Թոդրաձեի հայտարարությամբ, աճ է գրանցվել վերամշակող արդյունաբերությունում, ֆինանսական գործունեությունում, առևտրում, անշարժ գույքով գործողություններում, ռեստորանների և հյուրանոցների ուղղությամբ:

Դրա հետ մեկտեղ, ընթացիկ տարվա 9 ամսների ընթացքում արտահանումն ավելացել է 25.7 տոկոսով, ներմուծումը՝ 19.1 տոկոսով:

Թոդրաձեի հայտարարությամբ, կարևոր աճ է նշվել ֆերոսիլիկոնմանգանումի արտահանման մեջ, որը կրկնապատկվել է:

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությում հայտարարում են, որ շինարարության բնագավառում նկատվում նվազեցում, հակառակ դեպքում տնտեսական աճը կլիներ ավելի բարձր: