Վրաստանում նոր կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին լրատվությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ:
Կայքի լրատվությամբ, Վրաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսով վարակման 638 դեպք, այստեղից բուժվել է 317 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Կարանտինի ռեժիմում գտնվում է 4769, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 414 մարդ: