Վրաստանում կորոնավիրուսից մահացել է վեց պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է վեց պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է վեց պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը կազմում է 91:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 478 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 12 272 դեպք: Ապաքինվել է ևս 211 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 6 538:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոանվիրուսի 523 դեպք, մահացել էր յոթ պացիենտ: