Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 52-ի:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է՝ 8 696, իսկ ապաքինվածների քանակը՝ 4 619: