Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 85 մարդ:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 11 794 դեպք: Ապաքինվել է ևս 208 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 6 327:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոանվիրուսի 519 դեպք, մահացել էր վեց պացիենտ: