Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 790:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 720 նոր դեպք, ապաքինվել է 3 942 պացիենտ:

Դեկտեմբերի 12-ի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 50 պացիենտ: