Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 23-ի: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
«Ցավոք, կրկին զոհ ունենք: Այս պացիենտը տեղափոխվել էր բռնազավթված տարածաշրջանից և բուժվում էր Թբիլիսիում, հիվանդանոցներից մեկում»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Բացի այդ, վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ: