Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ:
Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 390:
«Ցավոք, վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 13 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 390 պացիենտ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: