Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 40 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 574 պացիենտ:
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, և վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3913:
Կորոնավիրուսի հետևանքով այսօր մահացել է երկու պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 22 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 21-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 193 դեպք: