Stopcov.ge կայքից պարզ է դառնում, որ չի ավելացել կորոնավիրուսային հիվանդությունների թիվը և ապաքինվել է մեկ պացիենտ
Stopcov.ge կայքից պարզ է դառնում, որ չի ավելացել կորոնավիրուսային հիվանդությունների թիվը և ապաքինվել է մեկ պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ պացիենտ: Տեղեկությունն այս մասին հաղորդում է stopcov.ge կառավարության հատուկ վեբկայքը:

Բացի այդ, կայքի փոխանցմամբ, վարակի դեպքերի թիվը չի փոխվել և մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 851 դեպք:

Սրա հետ մեկտեղ, բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է ժամանել երեք քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 14 վարակակիր:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 2 795, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 252 անձ:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան