Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս չորս պացիենտ: Համապատասխան տվյալները թարմացվել են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Կայքում հրապարակված տվյալների համաձայն, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է՝ 1325։ Բացի այդ, այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցված է վարակման 1773 դեպք:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 5 882, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 390 մարդ: