Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 8 պացիենտ:
Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:
Կայքում հրապարակված տեղեկության համաձայն, ապաքինվել է ևս 8 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 739:
Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է 5 մարդ և վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 893-ի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 267-ը:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: