Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 208 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 208 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 208 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վարակից ապաքինված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 7 367:

Ինչ վերաբերում է վարակման դեպքերին, ապա այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք և ընդհանուր ցուցանիշը կազմել է 14 440:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս չորս պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը 113 է:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 792 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում հսկողության տակ է 836 մարդ, կովիդ հյուրանոցներում գտնվող անձանց թիվը կազմում է 1042:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է արտերկրից: