Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցել է բուժումը շարունակող պացիենտների թվին
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահի դրությամբ, ապաքինվածների թիվը գերազանցել է կովիդ-կենտրոններում գտնվող պացիենտների թվին:
«Երեք ունեինք 638 հաստատված դեպք և այսօր ավելացել է ընդամենը մեկը, դարձել՝ 639: Ապաքինված էր 317 մարդ, իսկ այսօր ավելացել է ևս 32-ը և դարձել 349: Այսօր առաջին անգամ կարող ենք ասել, որ ապաքինվածների թիվը գերազանցել է հաստատված դեպքերին»,- հայտարարել է Էզուգբաիան:
Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 279 պացիենտ, իսկ 349-ը ապաքինվել է: