Վրաստանը կորոնավիրուսի տարածման «կանաչ» կամ ցածր ռիսկի գոտում է
Վրաստանը կորոնավիրուսի տարածման «կանաչ» կամ ցածր ռիսկի գոտում է

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված խուճապի հիմք չկա: Նրա խոսքով, Եվրոպայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի դասակարգմամբ, Վրաստանը «կանաչ» կամ ցածր ռիսկի գոտում է:

Ամիրան Գամղրելիձեի խոսքով, երկրում ամեն բան արվում է, որպեսզի կանխարգելվի վարակի մուտքը:

«Խուճապի հիմք չկա: Վրաստանն այս պահին Եվրոպայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի դասակարգմամբ, «կանաչ» կամ ցածր ռիսկի գոտում է: Չնայած այս ամենին, հաշվի առնելով, որ ամսեկան Չինաստանից Վրաստան է այցելում մոտ 4-5 հազար մարդ, իհարկե, վարակի բերման ռիսկ կա: Ուստի, երկրում ամեն բան արվում է, որպեսզի կանխարգելվի վարակի մուտքը»,- հայտարարել է Գամղրելիձեն: