Վրաստանում կառավարական բոլոր գերատեսչություններն անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի
Աշխարհում տիրող ցավալի վիճակագրությունից ելնելով, կարող ենք ասել, որ մենք համեմատաբար կարողանում ենք հաղթահարել այս մարտահրավերները, սակայն չունենք թուլանալու կամ ինքնագոհության հիմք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, մարտահրավերներն ավելանում են օրեցօր:
«Մենք պարտավոր ենք, համապատասխան կերպով պատրաստ լինել այս մարտահրավերներին պատասանելու գործում: Առաջին հերթին, մենք պետք է հոգանք տարեցների, երեխաների և միմյանց մասին: Կառավարության բոլոր մարմիններն անցնում են շուրջօրյա աշխատանքի արտակարգ ռեժիմի, հատկապես դա վերաբերում է առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունների համապատասխան գերատեսչություններին, որոնք գործում են Վրաստանի սահմաններին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: