Վրաստանում կա 35 000 կառուցվող բնակարան, 35 000 բնակարանատեր ավելի երաշխավորված կլինի, որ իր շենքը կկառուցվի. Մաիա Ցքիթիշվիլի
Այսօր Վրաստանում կա 35 000 կառուցվող բնակարան, 35 000 բնակարանատեր ավելի երաշխավորված կլինի, որ իր շենքը կկառուցվի,- այս մասին հայտարարել է առաջին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիթիշվիլին, ով ներկա է գտնվել դեվելոպերական հատվածի աջակցության հակաճգնաժամային ծրագրի ներկայացմանը:
Նրա խոսքով րա խոսքով, այլևս անհրաժեշտ չի լինի սպասել, ինչպես արդեն տեղի է ունեցել մի շարք ընկերությունների դեպքում, և շինարարությունները կավարտվեն ժամանակին:
Ինչպես նշել է նախարարը, պետությունը դեվելոպերներին տալիս է հավելյալ ռեսուրս, որը նրանց հնարավորություն կտա շինարարությունները ավարտել ժամանակին: