Մեր նախագծերը և ներքին զբոսաշրջության արշավը ծառայում է նրան, որ ինքներս հայտնաբերենք, թե ինչ ունենք տեսնելու և հետո ինքներս դառնանք արտասահմանցիների համար էքսկուրսավարներ. Մաիա Ցքիթիշվիլի
Մեր նախագծերը և ներքին զբոսաշրջության արշավը ծառայում է նրան, որ ինքներս հայտնաբերենք, թե ինչ ունենք տեսնելու և հետո ինքներս դառնանք արտասահմանցիների համար էքսկուրսավարներ. Մաիա Ցքիթիշվիլի

Վանիում ունենք համաշխարհային նշանակության թանգարան, մեր ոսկյա ֆոնդի մեծ մասը հարուստ է հենց այնտեղ հայտնաբերված ցուցանմուշներով, ուստի Վանին մեծ գրավչության կենտրոն է և մեր պատմության անբաժանելի մասը,- այս մասին հայտարարել է փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիթիշվիլին:

Ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ, համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Վանիի հնեաբանական ​​թանգարանի կառուցումն ու շրջակա տարածքի վերանորոգումը նախարարությունը ավարտել է վերջերս: Ըստ նրանց, աշխատանքներն իրականացվել են նախարարության մունիցիպալ հիմնադրամի կողմից:

«Նախագծում ներդրվել է մոտ 11 միլիոն լարի: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ տեղի է ունեցել թանգարանի հագեցվածությունը և ցանկանում եմ նշել, որ այն ոչ միայն ցուցանմուշային թանգարան է, այլ հագեցած է հետազոտության համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով, որի միջոցով հնարավոր կլինի հյուրընկալել ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև հետազոտողների: Թանգարանի զարգացումը առաջին հերթին կնպաստի տեղի բնակչության պայմանների բարելավմանը, մենք ունենք բազմաթիվ սուբսիդավորման ծրագրեր, որի միջոցով տեղացիներին հնարավորություն կտրվի բարեկարգել իրենց տները և դրանք դարձնել գեսթհաուսներ:

«Արտադրիր Վրաստանում» նախագծի զբոսաշրջային մասը արդեն գործում է մի քանի տարի, սակայն կովիդից հետո, հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում մենք նրան ավելացրել ենք գրանտային մասնիկ և ողջ Վրաստանի մասշտաբով ֆինանսավորման աղբյուրը ավելացրեցինք 40 միլիոն լարիով: Այսպիսով գրանտային մասը սահմանեցինք 30000 լարի, որը բնակչությունը կարող է ստանալ հայտ ներկայացնելով: Դա վարկ չէ, այլ գրանտ է, որի միջոցով նրանք կարող ենք բարեկարգել իրենց տները, դարձնելով գեսթհաուսներ»,- ասել է Մաիա Ցքիթիշվիլին:

Փոխվարչապետը նշել է, որ նոր թանգարան է կառուցվում նաև Օնիում, որը նույնպես կլինի համաշխարհային կարգի թանգարան:

Վանիի հնեաբանական թանգարանը չի նորացվել 1985 թվականից հետո: Թանգարանային համալիրի համար կառուցվել է նոր չորս հարկանի շենք, բարեկարգվել է կայանատեղին, փոքր գրադարանը, ժամանակակից չափանիշներով լաբորատորիա և գիտական ​​հանդիպումների համար հատկացված լսարան:

Թանգարանում ավարտին է մոտենում Վանիում պեղումների արդյունքում հայտնաբերված եզակի նմուշների ցուցանմուշների բարեկարգումը և Վանի թանգարանը շուտով կընդունի իր առաջին այցելուներին: