Քութայիսիում և Զուգդիդիում փախստական վետերանների 60 ընտանիքների փոխանցվելու են բնակարաններ
Տեղի է ունեցել փախստական վետերանների բնակարանների բաշխման քվեարկություն:
Փախստականների, էկո-միգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալությունը, Քութայիսիում և Զուգդիդիում նորակառույց շենքերում բնակարան կտրամադրի տեղահանված վետերանների 60 ընտանիքների:
Փախստականների գործակալության տեղեկությամբ, այսօր, բնակելի տարածքները բաշխվել են քվեարկության հիմունքներով:
Քվեարկության ընթացակարգի արդյունքում պարզվեց, թե կոնկրետ որ բնակարանը կստանան տեղահանված ընտանիքները: Սենյակների քանակը որոշվում է ըստ ընտանիքի մեծության: Նոր բնակարանների բանալիները, տեղահանված վետերանների ընտանիքներին կփոխանցվեն առաջիկա օրերին: